iD Tender LLC

Պետական գնումների գործընթացների կազմակերպում և ոչ միայն...

Մեր մասինՆորություններԾառայություններԳործընկերներՕրենսդրությունՀետադարձ Կապ
Մեր մասինՆորություններԾառայություններԳործընկերներՕրենսդրությունՀետադարձ Կապ

ՀԾ-Հաշվապահ (Հանրային Հատված) ՊՐԱԿՏԻԿ դասընթաց

Մեկնակրում է ՀԾ-Հաշվապահ (Հանրային Հատված) ՊՐԱԿՏԻԿ դասընթացը նախատեսված գործող հաշվապահների համար

    Ներկայիս աշխարհում մեծանում է մասնագետների գիտելիքների և հմտությունների որակի բարձրացման պահանջը, իսկ այդ պահանջներին համահունչ քայլելու համար պետք է անդադար սովորել, լինել տեղեկացված և ամենակարևորը բաց չթողնել ոլորտին վերաբերվող ծրագրերին, դասընթացներին, թրեյնինգներին մասնակցելու հնարավորությունները։

    Ուսուցումը հիմնված է ՀԾ համակարգում պրակտիկ աշխատանքների վրա։

    Դասընթացի առավելությունը կայանում է նրանում, որ ոչ միայն սովորում եք ծրագիրը, այլ Ձեր ընթացիկ տարվա հաշվապահական տվյալներով ստեղծում եք բազա, ինչը կրկնակի կրճատում է աշխատանքը, ավելացնում գիտելիքները և զարգացնում մասնագիտական հմտությունները։

        Դասընթացի տևողությունը- 15+դաս

        Հաճախելիությունը- շաբաթական 2 դաս /1,5 ժամ

  • Դասընթացին կարող են մասնակցել հանրային հատվածի գործող հաշվապահներ (ՊՈԱԿ,ՀՈԱԿ և այլն),
  • Խմբում լինելու են ոլորտի աշխատակիցներ (առնվազն 5 հոգի)
  • Անկախ նրանից, որ դասընթացը կազմակերպվում է խմբային, աշխատանքը լինելու է անհատական աշխատանքային տվյալներով և անհատական մոտեցմամբ։
  • Դասընթացի ընթացքում սովորելու եք ՀԾ համակարգն ամբողջությամբ, մուտքագրելու եք ձեր հաշվապահական տվյալները, ինչպես նաև լինելու են տնային առաջադրանքներ և քննարկումներ
  • Դասընթացի ավարտին տրվում է հավաստագիր

    Ուսման մեջ ներդրումը միակն է, որ ռիսկեր չի՛ պարունակում, բաց մի թողեք Ձեզ տրված բացառիկ հնարավորությունները

Դասընթացին գրանցվելու և այլ մանրամանսերի համար կարող եք զանգահարել կամ գրել մեզ

Մանրամասն

———————————————

Այդի Տենդեր ՍՊԸ,  +37498 97 57 51,   ք․Գյումրի, Ա․Մանուկյան 1

Մեր մասին

    «Այդի տենդեր» ՍՊԸ հանդիսանում է Պետական Գնումների կազմակերպման առաջատար կազմակերպություններից մեկը Շիրակի մարզում և մատուցում է Պետական Գնումների Համակարգման, Հաշվապահական Հաշվառման ու Դասընթացների կազմակերպման ծառայություններ անհատներին,  ՊՈԱԿ-ներին, ՀՈԱԿ-ներին և այլ կազմակերպություններին։
     Այդի տենդեր ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին։ Սկսելով շատ քիչ... 
Մանրամասն

Հետադարձ Կապ

© 2022 ArmFree